Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 5-րդ ամիս
Չորրորդ ամսում պտղի աճը մաքսիմալ արագության է հասել, նրա չափերը կրկնապատկվել են: Նա գլուխը ուղիղ է պահում, ինչը թույլ է տալիս նրան թեքել այն, ընդ որում` նրա պարանոցը կարող է շրջվել 180°:
Ձեռքերն աճել և երկարել են այնքան, որ նա կարող է ափերը միացնել գլխի վերևում: Նա ակտիվ շարժումներով պատասխանում է ձեր ամեն մի ազդակին (մարմնի դիրքի փոփոխում, ձայնային ազդակ և այլն):
Փոքրիկի ողջ մարմնին հայտնվում է լանուգոն, որը ծնվելուց առաջ կանհետանա: Հազվադեպ դեպքերում այդ մազիկները կարելի է տեսնել նաև ծնվելուց հետո նորածնի ականջներին և մարմնի այլ հատվածներին:
Դուք ինքներդ
Պլացենտան շարժում է սկսում, որը մանկաբարձները կոչում են «միգրացիա»: Այն հեռանում է վզիկից և տեղափոխվում արգանդի խորքը:
Դուք արդեն պետք է ապագա մայրերի դպրոց ընտրեք: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել նման դպրոց, քանի որ ապագա մայրերի համար դա օգտակար տեղեկություն է և հատուկ ֆիզկուլտուրա` ապագա ծննդաբերության նախապատրաստվելու: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նման նախապատրաստական դասընթացներ անցած կանայք ծննդաբերության ժամանակ շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում:
Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ)
Գլխի վրա հայտնվել են մազեր (լանուգո):
Ձևավորվում են ատամները:
Ձևավորվում է նախատիպային ճարպը՝ սպիտակ քնարաձև նյուք, որը պաշտպանում է փոքրիկի մաշկը արգանդում (ինչ-որ տեղ լսել եմ, որ ծննդատներում բուժքույրերը և մանկաբարձները այդ ճարպն օգտագործում են ձեռքերի խնամքի համար նախատեսված կաթի փոխարեն, քանի որ այն հոյակապ փափկացնող հատկություն ունի):
Ձեռքերը և ոտքերն արդեն զարգացած են:
Ձեր մաշկի միջոցով փոքրիկին են փոխանցվում պաշտպանիչ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը:
Փոքրիկը շատ ակտիվ է. սկզբում դուք կզգաք նրա շարժումը, կարծես թույլ դող լինի: Այն կարող է պատասխանել արտաքին ձայներին: Սակայն եթե հրումները հաճախ չեն, մի անհանգստացեք. այս ժամանակահատվածում շատերի մոտ գալիս է հանգստի ժամանակահատվածը:
Փոքրիկը կարող է սեղմել բռունցքները:
Ոտքերը համամասնության մեջ են մյուս մասերի նկատմամբ:
Փոքրիկի երկարությունը և քաշը
Երկարությունը՝ 25 սմ
Քաշը՝ մոտ 283-285 գր
Օրվա ընթացքում նա միզում է 7-14 մլ քանակությամբ: Նրա երիկամները նորմալ գործում են:
Ֆոտոընկալիչների մեծ մասն արդեն զարգացած են, և տեղում են գտնվում` ակնաթաղանթի վրա, սակայն դրանք ամբողջությամբ կզարգանան միայն երեխայի ծնվելուց հետո: Այնուամենայնիվ, նա լույսի նկատմամբ զգայուն է. ամնիոսկոպիայի ժամանակ մոր հեշտոց տարված լույսը ստիպում է նրան շարժվել: Ընկնող աղվամազերից և մաշկի բջիջներից ձևավորվում է ծննդաբերության քսուքը: Այն սպիտակա-կաթնագույն է, և ծածկում է ապագա երեխայի ծալքերը ու մարմնի այլ մասերը: Երբեմն այս քսուքը մնում է ընդհուպ մինչև ծննդաբերությունը և այն մաքրում են ստերիլ անձեռոցիկներով` նորածնի առաջին զուգարանի ժամանակ:
Դուք ինքներդ
Դուք սկսում եք զգալ նրա շարժումները: Առաջին շարժումները դժվար է տարբերել, քանի որ դրանք հիշեցնում են ստամոքսում ղռղռոց:
Երկրորդ ուլտրաձայնային հետազոտություն
Այն սովորաբար կատարվում է մոտ 20 շաբաթական հղիության ժամանակ, այսինքն` 18-20-ի մեջտեղում: Այն ամենահարմար պահն է մանրակրկիտ հետազոտության անցկացման համար, քանի որ ամնիոտիկ հեղուկը շատ է: ՈՒՁՀ տեխնիկան օգտագործում է ուլտրաձայների ռեզոնանսը, իսկ ձայնը ավելի լավ է տարածվում հեղուկ միջավայրում:
Ի՞նչ է այն ցույց տալիս:
- ծոծրակոսկրի հաստությունը. որը չպետք է գերազանցի 5 մմ-ը, որպեսզի ամբողջությամբ հերքի տրիսոմիա 21-ի կասկածը,
- աչքերի շրջանակների հեռավորությունը, որպեսզի համոզվեն, որ չկա աչքերի անկանոն տարաձայնություն,
- պտղի հասակի երեք հիմնական ցուցիչները. գլխի տրամագիծը` քունքից քունք, որը չպետք է գերազանցի 5,4 սմ-ը, գանգի շրջանակը (20սմ), որովայնի լայնակի տրամագիծը, ազդրի, ոտնաթաթի երկարությունը: Վերջին երկուսի չափերը գրեթե նույնն են և կազմում են մոտ 38 սմ:
Գլխի տրամագիծը` քունքից քունք, որովայնի լայնակի տրամագիծը և ազդրի երկարությունը կազմում են միջին հասակի կորագիծը, որը թույլ է տարիս որոշել արդյո՞ք պտղի զարգացումը համապատասխանում է նրա տարիքին և սեռին (աղջիկների մոտ մարմնի չափերի տարբերություն է նկատվում), թե այն ինչ-որ չափով ետ է մնում: Այս հետազոտությունը կարող է նաև ճշտել երեխայի տարիքը և սեռը:
Բժիշկը չափում է ուղեղիկը: Նրա չափը միլիմետրերով պետք է համապատասխանի դաշտանի բացակայության շաբաթներին +2, այսինքն՝ օրինակ. 20(շաբաթ) + 2 = 22 (մմ):
Ձեր ցանկությամբ բժիշկը կարող է ասել երեխայի սեռը, քանի որ այս շրջանում նրա սեռական օրգանները լավ երևում են և սխալի հավանականություն գրեթե չկա:
Հետո բժիշկn անցնում է օրգանների հետազոտությանը: Դրանք բոլորը տեղում են, սակայն ամբողությամբ ձևավորված չեն:
Չափվում են նրա վերջույթների չափերը, տեղակայվածությունը, շարժը, ծալվել-բացվելը, հաշվվում են մատերը, ափերի բացել-փակելը:
Օրգանների, ձեռքերի, ոտքերի, դեմքի ուսումնասիրությունը կատարվում է `բացառելու որևէ արատ:
Բժշկին նաև հետաքրքրում է պտղի կենսամիջավայրը, որը նրա զարգացման համար բարվոք պայմաններ է ստեղծում` ամնիոտիկ հեղուկի փոփոխությունը, պորտալարի երկարությունը, պլացենտայի դիրքը: Չնայած այս պահին պլացենտան կարող է շատ մոտ լինել վզիկին կամ` ուղղակիորեն արգանդի վզիկին, այն դեռ անհանգստություն չի առաջացնում, քանի որ անընդհատ «միգրացիա» է կատարում:
Բժիշկը նաև չափում է մոր մայր-զարկերակների պուլսի արագությունը, քանի որ դրանից է կախված երեխայի նորմալ զարգացումը` արդյո՞ք մոր արյան շրջանառությունը նորմալ ապահովում է պտղի պահանջները:
Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ)
Ձեր երեխայի արյան մեջ արդեն արյան կարմիր բջիջների քանակը բավականին շատ է, սկսում են արտադրվել սպիտակ բջիջները, որոնք պատասխանատու են վարակների ճնշման համար: Լեզվի վրա սկսում են ձևավորվել համի պտկիկները: Մարսողական տրակտն արդեն ունակ է ջուրը և շաքարն առանձնացնել ամնիոտիկ հեղուկից, և այն բաց թողնել ընդհուպ մինչև ուղիղ աղի:
Ճակատին և վերին շրթունքին կարելի է տեսնել զսպանակաձև աճող աղվամազ, որը հատկապես առատ է աչքերն և հոնքերին: Հատկապես դեմքի հենց այս մասն էլ ծածկված է քսուքով, որը երեխան սկսել էր արտադրել դեռ անցյալ շաբաթ: Աչիկները դեռ թաքնված են կոպերի տակ: Դուք երևի ուզում եք իմանալ ձեր երեխայի սեռը: Դուք անշուշտ կարող եք դա անել, բայց արդյո՞ք ձեր փոքրիկը կցանկանա, որ իրեն «գաղտնազերծեն», քանի որ շատ և արագ շարժվում է ամնիոտիկ հեղուկում: Այս եռամսյակի ավարտին ձեր փոքրիկը կամրանա ինչ-ոչ մի դիրքում` սովորաբար գլուխը դեպի ներքև, սակայն 3-4% փոքրիկներ շարունակում են մինչև հղիության ավարտը մնալ կոնքային դիրքում:
Երկարությունը՝ մոտ 25 սմ:
Քաշը՝ մոտ 360-370 գր:
Ամնիոտիկ հեղուկի ծավալը, ուր նա լողում է, հասնում է 500 մլ-ի: Նրա հիմնական աղբյուրը մնում է նրա մեզը: Այս պատասխանատու միսիան դրված է երիկամների վրա, որոնք դեռ մաքրող կենսակարևոր դեր չունեն, և եթե դրանք ճիշտ չգործեն, ապա սա կարող է առաջացնել երկու խախտում, որոնք լուրջ արատների են հանգեցնում՝ օլիգոամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի պակաս, աամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի բացակայություն, որը շատ հազվադեպ է լինում: Երրորդ խախտումը հիդրամնիոսն է` ամնիոտիկ հեղուկի չափից դուրս լինելը, ինչը կարող է պայթեցնել պտղապարկը:
Դուք ինքներդ
Դուք մոտեցել եք հղիության ժամկետի կեսերին, եթե խոսքը վաղաժամ ծննդաբերւթյանը չի վերաբերում, կամ` ուշացմանը:
Արգանդը փոխում է իր ձևը, այն դառնում է գնդաձև:
Արգանդի պատերն էլ չեն հաստանում, արգանդն աճում է, պատերը բարակում են, և միայն հատակը և վերևի հատվածներն են մի քիչ ավելի ամուր, քան մյուսները:
Եթե դուք սովորել եք մեջքի վրա քնելուն, ապա այս պահից լավ կլինի հրաժարվեք ձեր սիրելի դիրքից: Արգանդն այնպիսի չափերի և քաշի է հասնում, որ պլացենտայի արյան շրջանառության համար պատասխանատու զարկերակին սկսում է ճնշել: Այդ իսկ պատճառով` մեջքի վրա երկար մնալու դեպքում, ձեր փոքրիկը տառապում է թթվածնի պակասից:
Հղիության 20-րդ շաբաթ (մանկաբարձական` 22-րդ շաբաթ)
Պտղի երկարությունը 25-26 սմ է, քաշը՝ 420-425 գր: Յուրաքանչյուր շերտ ունի կարմիր գույն և ծածկված է աղվամազով` այսպես կոչված կաթնաշոռ հիշեցնող քսուքով, որը ճարպագեղձերի աշխատանքի արդյունքն է: Աղիներում սկսում է ձևավորվել նախնական կղանքը (մեկոնիում):
Պտուղը կարող է լսել և տարբերել մոր ձայնը:
Հղիության 20-րդ շաբաթում առաջնեկով հղիները սկսում են զգալ պտղի շարժումները (մյուսները զգում են երկու շաբաթ ավելի շուտ):
Մանկաբարձի ստեթոսկոպի օգնությամբ հղիության այս փուլում հնարավոր է առաջին անգամ լսել պտղի սրտի աշխատանքը:
Ամեն օր ընդլայնվում է նրա ընկալումը: Ուղեղն արդեն պարունակում է բջիջ-նեյրոնների ամբողջական քանակը: Հպումը միջոց է երեխայի շրջակա միջավայրի ճանաչման համար:
Հպումը երեխայի առաջին կարողություններից մեկն է: Նա սովորում է հասկանալ` ինչպես ծալել ոտքերը և ձեռքերը, ինչպես շարժել դրանք, որտեղ են գտնվում նրա մարմնի մասերը, ինչպես են դրանք համապատասխանում: Փոքրիկը սովորում է կպչել իր իսկ դեմքին, նայել իր ձեռքերին և ոտքերին: Եթե նա ուզում է ծծել մատը, նա ունակ է կամ մատը մոտեցնել բերանին, կամ գլուխը կախել` նրան մոտ: Այս հմտությունները ծնվելուց հետո շարունակում են ամրանալ: Փոքրիկը սովորում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանն է տանում այն, ինչ ընկնում է ձեռքը: Սա ևս հետաքրքրասիրության արտահայտություն է:
Ձեր փոքրիկի եղունգիկներն արդեն աճել են: Նա ծծում է իր մատը, երբեմն կպնում է դեմքին... սովորում է: Հոնքերը ևս աճել են:
Երկարությունը` գագաթից սրբոսկր, 27-27,5 սմ:
Քաշը՝ մոտ 420-425 գր :
Ձեռքերի և ոտքերի մատիկների շոշափելի բարձիկներին փոխարինում է փափուկ հյուսվածքը:
Հղիության 20-24 շաբաթները համարվում են զարգացման վճռական ժամանակահատված` պտղի ֆունկցիոնալ հասունացման շրջան:
Նրա ընկալումն ամեն օր կատարելագործվում է:
Նրա մարմինն ամբողջությամբ պատված է մազիկներով, որոնք կանհետանան ծնվելուց մի քանի օր առաջ:
Այս մազածածկի տակ շարունակում է արտադրվել հատուկ ճարպանյութը՝ սկզբնական քսուքը: Այն նախատեսված է նրա մաշկը` երկար ժամանակ ամնիոտիկ հեղուկում գտնվելու պայմաններում, պաշտպանելու համար: Այս քսուքի մասերը լողում են ամնիոտիկ հեղուկում սպիտակ փաթիլների ձևով:
Դուք ինքներդ
Արգանդը բարձրանում է և մոտենում է ստոծանուն, ինչը քչացնում է թոքերի տարողությունը:
Արգանդը ճնշում է նաև ստամոքսին՝ դժվարեցնելով մարսողությունը: Երբեմն նկատվում է այրոցք:
Ապագա մայրիկի մոտ ակտիվանում են նաև սեռական ձգտումները: Դա կապված է կնոջ մոտ արյան շրջանառության մեծացման հետ, որը լավացնում է սեռական օրգանների արյունալեցվածությունը, և ուժեղացնում օրգազմի զգացողությունը:
Հինգերորդ ամսվա սկզբում տեղի է ունենում մի իրադարձություն, որին յուրաքանչյուր հղի կին անհամբերությամբ է սպասում՝ առաջին անգամ պտուղը բացահայտ շարժվում է: Ճիշտ է, սա նրա առաջին «քայլերը» չեն, քանի որ նա սկսում է շարժվել ձեռքերով, ոտքերով, գլխով մինչև հինգերորդ ամիսը, սակայն այս շարժումները կարելի էր նկատել միայն ուլտրաձայնային սարքերի միջոցով: Այժմ ոչ մի սարք հարկավոր չէ, որպեսզի զգաս նրա շարժումները: Շատ կանայք հենց առաջին իսկ շարժումներից սկսում են պտուղն ընկալել որպես իրենց երեխան:
Սկզբում պտղի շարժումները կանոնակարգված չեն, աստիճանաբար դրանք կանոնակարգվում են և ուժ են ձեռք բերում: Կես ժամվա ընթացքում հինգ ամսական երեխան 20-60 հրում է կատարում, երբեմն` ավելին, երբեմն` ավելի շատ: Մի խոսքով` տեմպը, ռիթմը փոփոխվում են կախված օրվա ժամերից, մոր ֆիզիկական և հոգեկան վիճակից:
Այժմ անկհայտ է, որ մոր և պտղի հարաբերությունները միայն նյութափոխանակությունը չէ: Ծնվելուց շատ առաջ ապագա երեխան սկսում է զգալ, հնարավոր է նաև` տխրել և ուրախանալ: Եվ այս ամենն արտացոլվում է նրա շարժումների մեջ: Օրինակ. եթե մայրը ճնշված է, երեխան քիչ է շարժվում, հատկապես, եթե նա հիվանդ է ու ջերմություն ունի:
Երեխան շատ սուր է պատասխանում ծխած սենյակում թթվածնի պակասին (ապացույց, որ պասիվ ծխելը պակաս վնասակար չէ ակտիվից): Բացի այդ, փոխվում են նաև նրա սրտի զարկերը, և կարելի է զգալ, թե փոքրիկին որքան դժվար է նման միջավայրում մնալը:
Դեռ Արիստոտելը կարծում էր, որ շարժումը կյանք է: Եվ ահա խնդրեմ, մարդը երբեք շարժումների լեզվով այսքան ցայտուն չի խոսում իր անհանգստության, ուրախության ու վայելքի մասին, որքան ներարգանդային կյանքում: Եվ ապագա մայրը պետք է սովորի հասկանալ այդ լեզուն, ու փորձի անել ամեն ինչ, որպեսզի զարգացող երեխան լինի առողջ և հանգիստ: Եթե կինը կատարում է բժշկի խորհուրդներն ու առողջ ապրելակերպ է վարում, ապա նա անշուշտ կլսի շնորհակալության «բառեր» շարժումների լեզվով: Եթե քսանչորս ժամվա ընթացքում երեխան չի շարժվում, ուրեմն լուրջ անհանգստանալու առիթ է: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
Շարունակվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, ավելի է բարդանում գլխուղեղը: Վերահսկողության գործառույթներին նյարդային համակարգի հետ ակտիվորեն միանում է էնդոկրին համակարգը: Ներարգանդային կյանքի հինգերորդ ամսում սկսում են գործել գրեթե բոլոր ներզատիչ գեղձերը՝ մակուղեղը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը: Այս գեղձերի հորմոնները, որոնք շրջանառվում են օրգանիզմի հեղուկ միջավայրում՝ արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ, գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Նյարդային և հումորալ (գումոր՝ հեղուկ) մեխանիզմների միությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի փոխազդեցությունը, որոնք հաստատվում են այս ընթացքում, հետագա ողջ կյանքի ընթացքում կպայմանավորեն ողջ օրգանիզմի հստակ, կարգավորված աշխատանքը:
Իհարկե, փայծաղի միացումը արյունաստեղծ օրգաններին այնպիսի կարևոր իրադարձություն չէ, ինչպես պտղի առաջին խաղը, սակայն չի կարելի թերագնահատել այս օրգանի դերը: Հենց փայծաղում են «ստեղծվում» լիմֆոցիտներն ու մոնոցիտները՝ արյան սպիտակ բջիջները, որոնք օրգանիզմում պաշտպանիչ գործառույթ ունեն: Այստեղ տեղի է ունենում թերի էրիթրոցիտների՝ հեմոգլոբինի կրիչ արյան կարմիր բջիջների տեսակավորումն ու ոչնչացումը: Իսկ այդ ընթացքում ազատվող գեղձերն օրգանիզմի կողմից օգտագործվում են կարմիր ոսկրածուծում նոր էրիթրոցիտների գոյացման համար: Հինգ ամսեկան պտղի արտաքին տեսքը դեռ գրավիչ չէ: Հինգերորդ ամսի վերջին պտղի հասակը կազմում է 20-25 սմ, քաշը՝ 250-350 գր: Պտղի մաշկն այլևս վառ կարմիր չէ, սակայն նախկինի պես կնճռոտ է: Մաշկը ծածկված է մոխրասպիտակ գույնի կաթնաշոռ հիշեցնող սկզբնական քսուքով: Այդ քսուքը կուտակվում է հատկապես ճարպագեղձերի կուտակման տեղերում՝ գլխին, դեմքին, ականջների ետևում, թևատակերի և աճուկների ծալքերում, ձեռքերի և ոտքերի ծալման հատվածներում: Քսուքը, որը կազմված է ճարպագեղձերի արտազատուկներից և վերնամաշկի թեփուկներից, ոչ միայն պաշտպանում է պտղի նուրբ մաշկը մեխանիկական վնասվածքներից, այլև տարբեր միկրոօրգանիզմներից, քանի որ մանրէասպան հատկություն ունի: Գոյություն ունեն հատուկ լուսանկարներ, որոնք շվեդ լուսանկարիչ Լեննարտ Նիլսոնին հաջողվել է հատուկ տեխնիկայի միջոցով նկարել արգանդի ներսում: Նրա կողմից արված հազարավոր նկարները մինչև ծնունդը` կյանքի մասին ֆանտաստիկ պատմություններ են: Նկարներից մեկում հինգ ամսեկան պտուղն ակտիվորեն ծծում է իր բութ մատը, իսկ մյուսում նայում է իր պտղապարկից դուրս և ծիծաղում: Նա նման է անկշռելիության մեջ ճախրող տիեզերագնացի: Ընդամենը չորս ամիս հետո նա դուրս կգա «բաց տիեզերք»՝ մեծ կյանք:
Առաջին շարժումները գրանցվում են վեց շաբաթական պտղի մոտ: Համաձայն որոշ տվյալների՝ բռնողական ռեֆլեքսը ձևավորվում է 12-րդ շաբաթում, ծծելու ռեֆլեքսը՝ 13-րդ շաբաթում, իսկ 17-րդ շաբաթում պտուղն սկսում է կկոցել աչքերը:
Եթե երկվորյակներ են զարգանում, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ պտղի շարժումներն ինտենսիվ են և զգացվում են ամենուրեք: Ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի ցրել կասկածները: Եթե հաստատվում է, որ որ արգանդում զարգանում են երկվորյակներ, չարժե կրկնապատկել անհանգստությունը, այլ պետք է երկու անգամ ավելի ուշադիր լինել բժշկի խորհուրդներին:
Արգանդի չափերը հենց սկզբից սկսում են մեծանալ, սակայն, որպես կանոն, շրջապատի համար դա նկատելի է դառնում չորրորդ ամսվա վերջին, հինգերորդ ամսվա սկզբին: Երկրորդ ամսվա ընթացքում այն մեծանում է միջին խնձորի չափ: Չորրորդ ամսում այն հասնում է ցայլքի և պորտի միջև հեռավորության միջնամասին, իսկ հինգերորդ ամսում` հասնում է պորտին:
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն